fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել է «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը

ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամարզական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Ըստ աղբյուրի՝ մրցափուլում առավել հաջող է հանդես եկել Բելառուսի թիմը՝ ստանալով անհատական վարպետության համար ամենաբարձր գնահատականներն ու ամենաքիչ տուգանային միավորները:

Նշվում է նաև, որ օգոստոսի 27-ին մասնակիցներն ուժերն են չափելու «Պրոֆեսիոնալ» մրցաձևի «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ