Կաշառակերության դեպք Երևանի քաղաքապետարանում․ կան ձերբակալվածներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

51909_b

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել, որոնք իրացվեցին քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների հետ:

Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ձեռք բերված փաստական տվյալը հետևյալն էր. Երևանի Բաղրամյան պողոտայի 47 շենքի բակում մետաղական կոնստրուկցիաներով ինքնակամ պատրաստված պատշգամբը չապամոնտաժելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից չազատելու և մինչև երկու միլիոն դրամի չափով վարչական տույժ չկիրառելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետը, տարածքային երրորդ բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, այս տարվա ապրիլի սկզբներին բնակչից որպես կաշառք պահանջել են 300 հազար դրամ:

Պայմանավորված օրը՝ ապրիլի 24-ին, ինչ-ինչ պատճառներով գործարքը չի կայացել, սակայն ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն, և քաղաքացին քաղաքապետարան է հրավիրվել ապրիլի 28-ին։ Այդ օրն էլ քաղաքապետարանի գլխավոր մասնագետը Երևանի Դեմիրճյան փողոցում, «Նիսան» մակնիշի իր ավտոմեքենայում, քաղաքացուց 300 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել քրեական ոստիկանություն։ Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը։

Հարուցվել է քրեական գործ: Քաղաքապետարանի գլխավոր մասնագետն ու տարածքային երրորդ բաժնի պետը ձերբակալվել են: Քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();