fbpx
Աշխարհ

Կատալոնացի 3 առաջնորդ կարող է եվրախորհրդարանական դառնալ հաջորդ շաբաթ

Եվրախորհրդարանն առաջարկել է հաջորդ շաբաթ կատալոնացի 3 առաջնորդի պաշտոնապես եվրախորհրդարանական ճանաչել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ըստ տեղեկությունների՝ հաջորդ շաբաթ կայանալիք արտահերթ նիստի ժամանակ խորհրդարանականները կտեղեկացնեն Կատալոնիայի նախկին նախագահ Կառլոս Պուչդեմոնի, նախկին փոխնախագահ Օրիոլ Ժունկերասի և նախկին նախարար Թոնի Քոմինի ընտրության մասին։

Եվրախորհրդարանում հայտնել են, որ նրանց շատ շտապ եվրախորհրդարանականի լիարժեք հավատարմագրեր կհանձնեն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնի ու Ժունկերասի նկատմամբ հետախուզում են հայտարարել ապստամբություն հրահրելու և միջոցներ մսխելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ