fbpx
Սպորտ

Կատալոնիայի համընդհանուր գործադուլին են միացել Պիկեն ու Դեմբելեն. AS

Ի նշան Կատալոնիայում բողոքի ցույցեր անցկացնողների նկատմամբ համերաշխության՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ու հարձակվող Ուսման Դեմբելեն այսօր՝ հոկտեմբերի 18-ին նախատեսված մարզումը հետաձգել են շաբաթ օրվան: Այս մասին հայտնում է AS-ն:

Կատալոնիայում բողոքի ակցիաները սկսվել են անկախության համար պայքարող 9 քաղաքական առաջնորդների նկատմամբ դատական վճռից հետո. երկարաժամկետ բանտարկություն:

Այսօր Կատալոնիայում նախատեսված է համընդհանուր գործադուլ:

Պիկեն ու Դեմբելեն որակազրկման պատճառով բաց են թողնելու Պրիմերայի 9-րդ տուրի՝ «Էյբարի» հետ արտագնա խաղը, որը կկայանա հոկտեմբերի 19-ին: Պաշտպանը դեղին քարտեր է կուտակել, իսկ հարձակվողը նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մի քանի ԶԼՄ-ներ հաղորդեցին ցույցերի պատճառով Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 18 տեղափոխելու մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ