fbpx
Խորհրդարան

Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին նախագծում կատարվել են լրացումներ

Կառավարությունը հավանություն տվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Խնդիրն առնչվում է ուսանողներին տարկետում տրամադրելու հարցին: Ինչպես գիտեք, 2017 թվականին համապատասխան օրենքում փոփոխություն կատարելուց հետո մեր շրջանավարտները զրկվեցին ՀՀ բուհերում անընդհատ կրթություն ստանալու իրավունքից, որովհետև նրանք բոլորը պետք է զորակոչվեին բանակ, բացառությամբ օլիմպիադաներում մեդալներ նվաճած շրջանավարտների, որոնց քանակը փոքր է:

Հիմա այս առաջարկով լրացումը բաղկացած է լինելու երկու կետից. առաջարկվում է համապատասխան բնագիտական մասնագիտություններով Կառավարությանը լիազորել տրամադրել տեղերի որոշակի քանակ, որը կենթադրի տարկետման իրավունք:

Երկրորդ կետը վերաբերում է զորակոչի տարիքի փոփոխությանը: Կրթական տարկետում ստացած մեր ուսանողները վերջին տարիներին լրջագույն խնդրի էին առնչվում: Խորհրդային շրջանում դպրոցը 10 տարի էր, և 17 տարեկանում էին ավարտում, իսկ այժմ 12-ամյա է դպրոցը, և նրանք ավարտում են 18, երբեմն՝ 19 տարեկանում: Երբ գումարում են ուսման տարիները՝ բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա, ստանում ենք այն տարիքը, երբ ասպիրանտն իր ուսուցման դեռևս 3-րդ տարում զորակոչվում է բանակ:

Այս փոփոխությամբ առաջարկում ենք նշված՝ տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը մեկ տարով հետաձգել, այսինքն՝ մինչև 28 տարեկանը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ այս պահին զորակոչային տարիքը Հայաստանում 18-27 տարեկանն է:

Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց. «Տարկետման ինստիտուտը վերադարձնում ենք մեր բուհական համակարգ այս նախագծով, բայց այստեղ կարևոր է արձանագրել, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ Կառավարության համար թողնելով հասցեականության որոշակի հայեցողություն, այսինքն՝ մենք ոչ թե ասելու ենք, որ բուհեր ընդունվող ինչ-որ շերտ ազատվում է կամ տարկետում է ստանում պարտադիր զինվորական ծառայությունից, այլ ամեն տարվա համար որոշակի հասցեական որոշակի մասնագիտոթությունների, բուհերի կտանք տարկետման հնարավորություն ունեցող տեղեր՝ կախված Կառավարության ծրագրի և գործունեության առաջնահերթություններից»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ