Ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համակարգերից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով:
Հակառակորդի կողմից խոցելիությունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակային դիրքերը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։