fbpx
Հասարակություն

Ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Սևանի, Վայքի (Սարավանի լեռնանցքում), Սիսիանի («Ջանգեր» կոչվող հատվածում), Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

«Վարդենիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», – ասված է ՊՈԱԿ-ի Facebook-ի գրառման մեջ:

https://www.facebook.com/armroad.am/posts/3593409950776673?__cft__%5B0%5D=AZXksxbkxQwFLWynSiIPCGIOL_QU7EtR3LobS8sAIrWTWCJ1pDTp25d_HaAyqMo9diH4mGOwocz_AQn8Fh-GcNAP_X2ElPBxljO8EJB1xo7gqG6mY_SAjQpagtFD8Z-CBhdonesUmzGvO761DffpDtQ7&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ