fbpx
Ժամանց

12:32 7/7/2019

Bottle Cap Challenge․ Կատուները ոտքի հարվածով բացում են շիշը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում շարունակում է տարածում գտնել Bottle Cap Challenge-ը, որին արդեն միացել են բազմաթիվ աստղեր՝ տարբեր ոլորտներից։

Այս չելենջի շրջանակներում մասնակիցները պետք է կարողանա ոտքի շրջադարձ հարվածով բացել շշի խցանը։ Որոշ դեպքերում մասնակիցներին օգնում էին՝ բռնելով շիշը, որպեսզի այն հարվածի ժամանակ չընկնի։

Օգտատերերն արդեն մտածում են հետաքրքիր ու յուրահատուկ տարբերակներ շշի խցանը բացելու համար։ Այսպես, Instagram-ում և Twitter-ում տարածվել են տեսանյութեր, որտեղ հարվածը կատարում են ոչ թե մարդիկ, այլ կատուները, իհարկե, մարդկանց օգնությամբ։

Իսկ, օրինակ, պատկերացնու՞մ եք, թե ինչպես կարելի է շշի խցանը բացել ավտոմեքենայով․․․

Կամ փոքր թենիսի գնդակով․․․

Վերեվ