Նավը բախվել է Վեստմինստերյան կամրջին․ այն ժամանակավորապես փակ է

Ամենադիտվածներ

W170-0134-0031-850×566

Լոնդոնում նավը բախվել է Վեստմինստերյան կամրջին: Կամուրջը ժամանակավորապես փակ է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Վեստմինստերյան կամուրջը ժամանակավորապես փակ է այն բանից հետո, երբ նավը բախվել է կամրջին: Դեպքի վայր են մեկնել Լոնդոնի հրշեջ ծառայությունն ու տեղի իշխանությունները: Տուժածներ չկան: Շնորհակալություն ձեր համբերության համար: Այդ դեպքը կապ չունի ահաբեկչության հետ»,- թվիթերյան իր էջում գրել է Լոնդոնի ոստիկանությունը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ