Էդիսոն Կավանիի ու Կիլիան Մբապեի վնասվածքներն անհանգստացրել են ՊՍԺ-ի ղեկավարությանը ու այս առիթով նրանք մտադիր են կարճ ժամանակահատվածում ակումբ հրավիրել «Յուվենտուսի» ռմբարկուին․ խոսքը Մարիո Մանջուկիչի մասին է։
Ֆրանսիական ակումբին անհանգստացնում է նաև Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը ու ստիպում նրանց շտապել։ Մանջուկիչը պետք է համալրի հարձակման գիծը։ Ըստ լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքի՝ ՊՍԺ-ն արդեն սկսել է բանակցությունները «Յուվեի» հետ։
Նշվում է, որ թուրինյան ակումբը 15 միլիոն եվրո է պահանջում 33-ամյա Մանջուկիչի տեղափոխության համար։