fbpx
Արցախ

Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը մնում է առաջնահերթություն․ Հարությունյան

Հունիսի 30-ին տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի նիստ։ Արայիկ Հարությունյանը նիստում ներկայացրել է ԱՀ նախագահի 2020 թ. ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2021 թ. ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը: Ավելի մանրամասն ստորև․

«Հարությունյանը ներկայացրել է հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ամփոփ պատկերը, մասնավորապես, անդրադառնալով անվտանգային, արտաքին քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ հարցերի ու նախանշված անելիքներին:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, բնակչության կենսագործունեության համար կայուն անվտանգ միջավայրի ապահովումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները:

Նախագահը նշել է, որ 2020 թվականը ծանրագույն տարի էր Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով ադրբեջանա-թուրքական զինված ագրեսիան և դրա հարուցած մարդկային, տարածքային ու նյութական ահռելի վնասները, ինչպես նաև ՔՈՎԻԴ-19-ի համավարակը: Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ աշխատելով օր ու գիշեր, ներդնելով մեծագույն ջանք ու եռանդ, անելով հնարավորն ու անհնարինը, համատեղ ուժերով կհաջողվի արդյունավետորեն լուծել պետության առջև ծառացած կարևորագույն խնդիրները և հաջողությամբ կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը:

Ելույթից հետո Արցախի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, պարզաբանել տարբեր ոլորտներում իրականացվելիք նախագծերին և ծրագրերին առնչվող խնդիրները»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ