fbpx
Աշխարհ

Կայծակն ու անձրևն ընդհատել են Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա հանդիպումը (լուսանկարներ)

Շաբաթ օրը Դորտմունդում՝ BVB-Stadion-ում, եղանակային պայմանների պատճառով արտասովոր իրավիճակ է ստեղծվել Եվրո-2024-ի խաղում։

Գերմանիայի և Դանիայի ազգային հավաքականների խաղի 33-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը երկնքում կայծակի որոտների և տեղատարափի սկսվելու պատճառով ընդհատել է հանդիպումը։

Մրցավարները նախ խաղացողներին տեղափոխել են մարզիչների նստարանների մոտ, իսկ հետո՝ տրիբունաների տակ գտնվող սենյակ։

Մի քանի րոպե անց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հանդես է եկել հայտարարությամբ՝ բացատրելով խաղն ընդհատելու որոշումը:

Մինչ խաղացողները տրիբունայում են եղել, մարզադաշտում գտնվող երկրպագուները բարձր տրամադրությամբ պարել են։ Որոշ երկրպագուներ տանիքի մոտ պաշտպանվել են կատաղի տարերքներից, եղել են հանդիսատեսներ, ովքեր ապաստան չեն գտել և թրջվել են:

Դորտմունդի «Բորուսիայի» տնային արենան՝ BVB-Stadion, տեղավորում է 62 հազար հանդիսական։

Գերմանիայի և Դանիայի ազգային հավաքականների խաղից առաջ երկրի Հիդրոմետկենտրոնի օդերևութաբանները զգուշացրել են, որ խաղին կարող է խանգարել վատ եղանակը, ինչը սթրես կբերի խաղադաշտում։ Փորձագետները հորդառատ անձրևներ էին կանխատեսում և ենթադրում էին, որ տորնադո կլինի:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դորտմունդում հորդառատ անձրև է տեղի ունենում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։ Թուրքիա-Վրաստան խաղի ժամանակ (3:1) առաջին խաղակեսում անձրևն այնքան հորդառատ է եղել, որ տանիքից ջուրը լցվել է հանդիսականների գլխին։ Դա ստիպել է առաջին շարքերում գտնվող երկրպագուներին լքել իրենց տեղերը, սակայն մրցավարները չեն դադարեցրել հանդիպումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ