Կառավարություն

Ունենք բավականին կայուն վիճակ, բայց չկա ոչ մի երաշխիք, որ այս կայունությունը կպահպանվի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. թեև առկա է բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ ոչ մի երաշխիք չկա, որ այս կայունությունը կպահպանվի:

«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, ցավոք, շարունակում է մնալ ծանր: Թեև կարող ենք ասել, որ մենք ունենք բավականին կայուն իրավիճակ, սակայն խնդիրն այն է, որ մենք ոչ մի երաշխիք չունենք, որ այս կայունությունը կպահպանվի: Եվ մեր միակ գործիքը հակահամաճարակային կանոնները խստիվ պահպանելու մեջ է՝ հնարավորինս համատարած և ՀՀ բոլոր բնակիչների կողմից: Եվ մենք շարունակում ենք լայնորեն քարոզչություն իրականացնել, իրազեկման աշխատանքներ տանել, որպեսզի մեր հայրենակիցները պահպանեն երեք պարզ հակահամաճարակային կանոնները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա արձանագրեց, որ այն խնդիրը, որ դրել էին, լուծվում է, և դիմակների գները շուկայում ընկնում են: Եվ դրանք ամեն շաբաթվա հետ դառնում են ավելի մատչելի:

Հաջորդ ուղղությունը, որով կառավարությունը առաջ է շարժվում՝ առողջապահական կարողությունների զարգացումն է, որպեսզի հնարավորինս բարձրորակ ծառայություններ մատուցվեն կորոնավիրուսով վարակվածներին: Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ թվով թթվածնային սարքեր է ձեռք բերել՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/259075122184010/?__xts__[0]=68.ARDTjCjBmC2NpNITMffZM8bWlan-5E-rSJqTtq3bktCpB8POK7vok0PyhSXILaEK1FrToQAmz0EFNCPE6WqfHcAe0lPxWv3DDfoYgoTRk84mvkpKZiy38jPl45C9j3c6hzngkfE8MzEDg4p1_25WftAAkO_AbwRq5daUNdKgYOMtT9Uu5L5h-4DUVL8MXAK-puohGZcBt9ImtRGEOa4M5SZke7iHt4ZZ6H-D7KLsx9yDlGdL4iaqmS_7sdwgWR98eGLmqUb6ZWLS-LZN25GaxPwHsx_quxOlSnnvdtabtj3GakkYAqLLBAzC0KRFd6rAPWsrzLfKze60r-z6T1G6xv1QCujpMvg1QyDPmg&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ