fbpx
Աշխարհ

Ղազախստանը հայտարարել է Բելառուսին նավթ վաճառելու մասին, բայց պետք է համաձայնեցնի ՌԴ հետ

Ղազախստանը պատրաստ է Բելառուսին մատակարարել նավթ, և այդ հարցը վերջերս քննարկվել է երկու պետությունների կառավարությունների մակարդակով։ Մասնավորապես մի ամբողջ օր հարցը քննարկվել է հունիսի 3-ին Ղազախստանի վարչապետի, էներգետիկայի նախարարի ու Բելառուսի փոխվարչապետի հանդիպման ժամանակ։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսում Ղազախստանի դեսպանը։

«Մենք պատրաստ ենք նավթ մատակարարել Բելառուսի նավթի վերամշակման գործարանին»,- հայտարարել է դեսպանը։

Նրա խոսքերով, սակայն, մատակարարումները պետք է համաձայնեցնել նաև Ռուսաստանի հետ։ Բացի քաղաքական խնդիրները, միայն Ռուսաստանով կարող է անցնել նավթի խողովակը, որը պետք է նավթ մատակարարի Ղազախստանից Բելառուս։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս բելառուսական կողմը Ռուսաստանին է վերադարձրել 450 հազար տոննա «կեղտոտ նավթ», որը չէր համապատասխանում որակի չափանիշներին, աղտոտված էր քլոր-օրգանական նյութերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ