Տեղական ժամանակով առավոտյան 10:00-ի դրությամբ Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 12.8 տոկոս: Այս մասին հաղորդում է հանրապետության ԿԸՀ-ը:
Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կտևի մինչև 20:00-ն:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար հավակնում են յոթ թեկնածուներ. Ժամբիլ Ահմետբեկովը «Կոմունիստական ժողովրդական կուսակցությունից», Դանիա Եսպաևան «Ակ ժոլ» կուսակցությունից, Ամիրժան Քոսանովը «Ազգի ճակատագիր» ազգային հայրենասիրական շարժումից, Տոլեուտայ Ռահիմբեկովը «Աուիլ» կուսակցությունից, Ամանգելդի Թասպիհովը Ղազախստանի Արհմիությունների ֆեդերացիայից, Քասիմ-Ժոմարտ Տոկաևը (Ղազախստանի գործող նախագահը) Nur Otan կուսակցությունից, Սադիբեք Թուգելը «Մեծ անապատի արծիվներ» հասարակական միավորումից: