fbpx
Աշխարհ

Աֆղանստանում իրադրության վատթարացումը կազդի տարածաշրջանի վրա. ԱՊՀ-ի ՀԱԿ

Աֆղանստանում իրադրության վատթարացումը մեծացնում է իրավիճակի ապակայունացման վտանգը Կենտրոնական Ասիայում, մեծ է անկայունությունը ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի երկրներ արտահանելու հավանականությունը: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Եվգենի Սիսոևը:

Նոյեմբերի 8-ին Տաշքենդում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության Տարածաշրջանային հակահաբեկչական կառույցի (ՇՀԿ-ի ՏՀԱԿ) «Ժամանակակից անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ» ութերորդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը: Վատթարացող սոցիալ-տնտեսական իրադրությունը, որը հաստում է աֆղանցիների զանգվածային արտահոսն արտասահման, ուժեղացող էթնիկ և դավանական հակասությունները, աճող անդրսահմանային հանցավորությունը և թմրամաքսանենգությունը բազմակի մեծացնում են իրադրության ապակայունացման վտանգը Կենտրոնասիական տարածաշրջանում»,-ասել է Սիսոևը՝ հանդես գալով խորհրդաժողովում:

ՀԱԿ-ի ղեկավարը, վկայակոչելով հեղինակավոր փորձագիտական գնահատականները, նշել է, որ թալիբների («Թալիբան շարժում») կառավարության՝ երկիրն արդյունավետ կառավարելու անկարողության դեպքում Աֆղանստանի զգալի մասը կընդգրկվի մարտական գործողությունների մեջ և կհայտնվի տեղի ջիհադիստական ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վերահսկողության ներքո:

«Այդ կապակցությամբ մեծ է նաև անկայունությունը Համագործակցության ու ՇՀԿ-ի տարածք արտահանելու հավանականությունը»,-հավելել է Սիսոևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ