fbpx
Առողջապահություն

Դիետոլոգը նշել է կազմվածքի համար ամենաառողջ նախաճաշը

Կազմվածքը պահպանելու համար նախաճաշին ավելի լավ է ձվով ուտեստներ ընտրել, ասում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Daily Mirror-ի նյութում նա անվանել է կազմվածքի համար ամենաօգտակար և ամենավնասակար նախաճաշերը։

Դիետոլոգը կարծում է, որ օրը ձվով սկսելու սովորությունը քաշի կորստի բանալին է։ Միաժամանակ, նշում է, որ դրանք ամեն կերպ կարելի է պատրաստել։ Մասնագետը բացատրել է սպիտակուցի, վիտամին B-ի և սելենի բարձր պարունակությամբ ձվի օգուտը։ Նա վստահեցրել է, որ արտադրանքը չի բարձրացնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Նա առաջարկել է ձվածեղի մեջ ավելացնել սոխ և սունկ, քանի որ առաջինը ունի շատ օգտակար պրոբիոտիկներ, իսկ երկրորդը պարունակում է վիտամին D։ Հիանալի հավելումներ կարող են լինել նաև սպանախը, սխտորը և քրքումը։

Նրանց համար, ովքեր ցանկանում են խուսափել ավելորդ քաշից կամ նիհարելուց, Մոսլին խորհուրդ է տալիս ձվին չավելացնել յուղոտ բեկոն։ Նախաճաշին ավելի լավ է սննդակարգից բացառել խմորեղենը, քանի որ դրանք շատ կալորիաներ են պարունակում և գրեթե օգուտ չեն բերում օրգանիզմին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ