fbpx
Ժամանց

Կազմվել է ամենաերկարակյաց դիզայնով մեքենաների  թոփ 5-յակը

Կազմվել է ամենաերկարակյաց դիզայնով մեքենաների թոփ հնգյակը, որոնք տասնյակ տարիներ թողարկվել են իրենց առաջնային տեսքով: Ցանկը կազմել է Автоновости дня կայքը։

Այսօր ավտոմեքենաների դիզայնը մի քանի տարին մեկ թարմացվում է կամ ամբողջովին փոփոխվում: Սակայն, ըստ կայքի, անցյալում ամեն բան այլ էր:

Անփոփոխ դիզայնով մեքենաների թոփ հնգյակը սկսվում է ֆրանսիական Peugeot 504-ով:

Peugeot 504-ի արտադրությունը տևեց 38 տարի` 1968-ից մինչև 2006 թվականը: Հետաքրքիր է, որ իր «հայրենիքում» մեքենան դադարեց թողարկվել 80-ականներին, մինչդեռ աֆրիկյան մի շարք երկրներում և Չինաստանում շարունակվեց արտադրվել ևս 20 տարի:

4-րդ հորիզոնականում Mini-ն է

Բրիտանական հարմարավետ հեչբեքը` Mini-ն, դարձավ մեքենայի առջևում շարժիչի  նման դասավորությունը հայտնի դարձնողներից մեկը: Շնորհիվ առջևի շարժիչի` փոքրիկ մեքենայի ներսում բավական ազատ տարածք կա: Mini-ի արտադրությունը սկսվել է 1959 թվականից և դադարեցվել 2000-ականներին, երբ թողարկվեց բոլորովին նոր դիզայնով ավտոմեքենա:

3-րդ տեղում «Վազ2121»-ն է` Նիվան

Նիվան ցանկում միակն է, որ դեռ շարունակվում է թողարկվել մինչ օրս, և շատ հնարավոր է, որ դեռ մի քանի տարի էլ կմնա արտադրության մեջ:

Այսօր սովետական լեգենդար Նիվան վաճառվում է Lada 4×4 ապրանքանիշի ներքո: 1976 թվականից մինչ օրս արտադրվել է 2,2 միլիոն այսպիսի մեքենա:

2-րդը Hindustan Ambassador-ն է

Մեկ այլ դասական «բրիտանացի», որը կես դար Հնդկաստանում մնաց պահանջված` արտադրվելով 1958-ից 2014 թվականներին:

1-ին հորիզոնականում է  Volkswagen Kaefer-ը

Գերմանացի դիզայներ, ինժեներական հանճար Ֆերդինանդ Պորշեն ստեղծեց իսկական լեգենդ, որն արտադրվում էր 1938-ից մինչև 2003 թվականը: «Կարիերայի» 65 տարվա ընթացքում փոքրիկ մեքենան վաճառվել է ավելի քան 21 միլիոն օրինակով:

Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ ժամանակակից մոդելները դժվար թե կարողանան հայտնվել այս ցուցակում` հաշվի առնելով նրանց դիզայնի  մշտական ​​արդիականացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ