fbpx
Աշխարհ

Կազմվել է աշխարհի ամենաձնառատ քաղաքների ցանկը

Միացյալ Նահանգների AccuWeather ընկերության մասնագետները կազմել են աշխարհի՝ 100 հազարից ավելի բնակչություն ունեցող ամենաձնառատ քաղաքների վարկանիշը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Daily Mail-ը:

Ցանկում առաջին տեղն զբաղեցրել Է Ճապոնիայի Աոմորի քաղաքը: Այստեղ ձյուն Է տեղում գործնականում կես տարի՝ նոյեմբերից մինչև ապրիլ, իսկ ձնաթմբերը կարող են հասնել ութ մետրի: Երկրորդ հորիզոնականում Է Ճապոնիայի ևս մեկ քաղաք՝ Սապպորոն: Այստեղ ձնաթմբերը կարող են հասնել հինգ մետրի, իսկ տեղացի բնակիչներն ամեն տարի կազմակերպում են ձյան փառատոն, որին զբոսաշրջիկներ են ժամանում մոլորակի բոլոր ծայրերից: Վարկանիշի բրոնզը նույնպես բաժին Է հասել Ծագող արևի երկրին: Երրորդ տեղում Է Տոյամա քաղաքը: Դեկտեմբերից մինչև մարտ տարածաշրջանում ավելի քան 3,5 մետր ձյուն Է տեղում: Լավագույնների հնգյակը եզրափակում են Կանադայի երկու քաղաքներ՝ Սենտ Ջոնսը, որտեղ ձնաթմբերի բարձրությունը չի գերազանցում 3,5 մետրը, և Քվեբեկը, որը տեղը բաժանել Է ԱՄՆ-ի Սիրակուզիի հետ. այդ քաղաքներում տեղում Է երեք մետրից փոքր-ինչ ավելի ձյուն: Ամենաձնառատ քաղաքների վարկանիշ են մտել Կանադայի Սագենեյը, Ճապոնիայի Ակիտան, ինչպես նաև Միացյալ Նահանգների Ռոչեստերը և Բուֆալոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ