ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօր կայացած նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
Այսպիսով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանվել 7 տոկոսը։
Սահմանվել են նաև ՀՀ ԿԲ-ի տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8,5 տոկոս ու ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս:

