ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հոկաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2020 թվականից.
1. Վեց անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացնելու ենք երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու ենք աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ ենք մտցնելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
ՀՀ Կառավարություն»։
https://www.facebook.com/hrach.hakobyan.33/posts/10156830705088585