fbpx
Հասարակություն

Կբարելավվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգությունը․ կառավարության որոշումը

Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք-շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։

ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։

Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 11 դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ուղղությամբ։ Ըստ փորձագիտական եզրակացությունների՝ անհրաժեշտ է առկա շենքերի տեղում կառուցվեն նոր, ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան և 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դիմակայուն դպրոցական շենքեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ