«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին հաղթանակ է մաղթել ԱԱ-2022-ում։
«Ես իսկապես հուսով եմ, որ Մեսսին կհաղթի աշխարհի առաջնությունը. Այս ձեռքբերումը կդառնա նրա կարիերայում ամենամեծը: Նման խաղացողի խաղը դիտելն իսկական երազանք է»,- ասել է Քինը ITV-ին տված հարցազրույցում։
Դեկտեմբերի 13-ին Արգենտինայի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում հաղթել է Խորվաթիային (3:0):
Դեկտեմբերի 18-ին արգենտինացիները եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիա-Մարոկկո խաղի հաղթողի հետ։