Քելանին հայտարարել է «Kehlani World Tour»-ի հյուսիսամերիկյան շրջագայության մասին

Ամենադիտվածներ

Close up portrait of RB artist Kehlani wearing a tan cap against red background

Գրեմմիի մրցանակակիր R&B երգչուհի Քելանին հայտարարել է իր համաշխարհային շրջագայության հյուսիսամերիկյան փուլի մասին, որը կմեկնարկի օգոստոսի 6-ին Մինեապոլիսում և կավարտվի հոկտեմբերի 3-ին Սան Ֆրանցիսկոյում։ 33 համերգներից բաղկացած այս շրջագայությունը նպատակ ունի ամրապնդել երգչուհու դիրքերը՝ հիմնվելով նրա վերջին՝ համանուն ալբոմի հաջողության վրա, որը Billboard 200-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Շրջագայության շրջանակներում Քելանին հանդես կգա ԱՄՆ-ի և Կանադայի խոշորագույն մարզադաշտերում ու ամֆի ու ամֆիթատրոնների բեմերում։ Նրան կուղեկցեն նոր սերնդի R&B կատարողներ Durand Bernarr-ը, Isaia Huron-ը, TheARTI$t-ը և WASEEL-ը։ Տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 29-ից, իսկ յուրաքանչյուր վաճառված տոմսից մեկ դոլար կփոխանցվի «Kehlani Fund»-ին՝ բարեգործական նպատակներով։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ