fbpx
Հասարակություն

ՔՏՀԱ-ն դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ  մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը:

«ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ:

Վերահսկողությանը զուգահեռ՝ տրանսպորտային մասնագետները հասարակական տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին նորից իրազեկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնները (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանելու խիստ անհրաժեշտության մասին:

Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ