Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել:
Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանրապես եղել են առանց դիմակի:
Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն:
Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:
- Տաշիրը ՀՀ-ի արտադրության, տուրիզմի և գործարարության ոլորտում 130 մլն դոլարի ներդրում կանի
- Հայաստանում բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ կստեղծվի
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: