Ռեալի հարձակվող Ռոդրիգոն հայտնել է, որ կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը, այն կներառի խաղացողի փոխհատուցման գումար՝ 1 միլիարդ եվրոյի չափով։
«Այո, ես կերկարաձգեմ պայմանագիրը։ «Ռեալն» իմ երազանքն է»,- խաղացողի խոսքերն է մեջբերում ABC-ն։