Սպորտ

Գաբրիել Սարգսյանը պայքարում է Եվրոպայի չեմպիոն դառնալու համար․ նա կես միավոր է հետ առաջատարից

chess player

Սլովենիայում եզրագծին է մոտենում Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին մասնակցում են նաև ՀՀ մի շարք ներկայացուցիչներ։

Նրանցից ամենալավ արդյունքը ցուցադրում է գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որ 9 տուրերից հետո առաջնության միաձնյա առաջատար Մատիաս Բլյուբաումից հետ է մնում կես միավորով։

Սարգսյանը 9-րդ տուրն ավարտեց ոչ-ոքի ու վաստակած 7 միավորով կիսում է 2-րդ 4-րդ հորիզոնականները։ Բլյուբաումը վաստակել է 7,5 միավոր։

Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է 2 տուր։

Հավելենք, որ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը նույնպես շանսեր ունի մրցանակային տեղ գրավելու։ Նա այս պահին վաստակել է 6,5 միավոր ու կիսում է 5-ից 19-րդ տեղերը։ Տեր-Սահակյանին անհրաժեշտ է հաղթել հաջորդ 2 տուրերում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ