Քևին Օ’Լիրիի անունը հաճախ ասոցացվում է ֆինանսական ոլորտի և «Շարկ Թանկ» նախագծի հետ, բայց վերջին տարիներին նա դարձել է նաև ժամանակակից ձեռնարկատիրության նոր դեմքը։ Օ’Լիրին պնդում է, որ թվային հմտությունների և սոցիալական մեդիայի միջոցով հավելյալ զբաղվածությունը հասանելի է բոլորին՝ անկախ ֆինանսական հնարավորություններից կամ կապերից։ Նրա ուղերձը պարզ է․ այսօր ցանկացած մարդ կարող է գումար աշխատել՝ փորձարկելով գաղափարները և սովորելով, թե ինչպես է աշխատում թվային աշխարհը։
Օ’Լիրին խորհուրդ է տալիս սոցիալական մեդիան դիտարկել որպես փորձադաշտ։ Նա նշում է, որ նախքան վաճառք սկսելը, անհրաժեշտ է փորձել տարբեր գաղափարներ, հետևել, թե որոնք են հաջողում, և միայն հետո անցնել առևտրին։ Այս մոտեցումը հատկապես տարածված է երիտասարդների շրջանում․ ըստ LinkedIn-ի հետազոտության, ԱՄՆ-ում մոտ մեկ երրորդ աշխատող հավելյալ զբաղվածություն ունի հիմնական աշխատանքի կողքին։ Սրա շնորհիվ side hustle-ը դարձել է ոչ թե ընտրյալների, այլ բոլորի հնարավորությունը։
Օ’Լիրիի հաջողությունը դուրս է գալիս ֆինանսական խորհրդատվության սահմաններից․ նրա մասնակցությունը «Marty Supreme» ֆիլմում ցույց է տալիս, որ ռիսկի գնալը և նոր փորձերին բաց լինելը կարևոր են ցանկացած ոլորտում։ Այսօր նրա խորհուրդները հնչում են որպես ժամանակակից ձեռնարկատիրության ուղեցույց՝ որտեղ թվային հմտությունները և փոխակերպման պատրաստակամությունը ապահովում են հաջողություն։

