Կեղծ «հակաբրեքսիթային» թղթադրամներ Բրիտանական թանգարանում

Ամենադիտվածներ

Բրիտանական թանգարանի հավաքածուի մեջ հայտնվել են կեղծ «հակաբրեքսիթային» թղթադրամներ, որոնցով ոչինչ հնարավոր չէ գնել, սակայն փոխարենը դրանց վրա կարելի է գտնել բրեքսիթի երկու ակտիվ կողմնակիցների՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ խորհրդարանական Ջեյքոբ Ռիս Մոգի դեմքերը: Տեղեկացնում է The Guardian-ը:

Բացի այդ, կեղծ թղթադրամները տարբերվում են «Բրեզսիթի բանկը ստում է», «Մի քանի արտոնյալների համար» եւ մի շարք այլ սարկազմով լի կարգախոսերով:

Թղթադրամները թողարկվել են ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեմ գործող նախաձեռնության կողմից, իսկ դրանց դիզայներն է նախաձեռնության հիմնադիր անդամ Դիք Դենիելը, ում խոսքով՝ հիմնական գաղափարը հիմնված է բրեքսիթի կողմնակիցների խոստումների, անհամապատասխանությունների եւ ԵՄ-ից դուրս գալու քարոզարշավի ժամանակ հնչած ստերի շուրջ խաղալու եւ «ինչ-որ վիզուալ բան ստեղծելու» ցանկության վրա:

Սկզբում նախաձեռնությունը թողարկել էր Ջոնսոնի պատկերով մի քանի հարյուր թղթադրամներ, այնուհետեւ դրանց թիվն ավելացել էր՝ հասնելով շուրջ 5000-ի:

Ամենաթարմ