Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման «Լիոնի» ակումբային հեռուստաընկերությանը հարցազրույց տալու ընթացքում, ասել է, որ ցանկանում է աշխարհի լավագույն ակումբում՝ «Ռեալում», շարունակել պատմություն կերտել:
«Շնորհիվ «Լիոնի», ես կամ այն, ինչ կամ: Ինչ վերաբերում է «Լիոն» վերադարձին, ապա հիմա ամենահարմար պահը չէ: Ես ցանկանում եմ աշխարհի լավագույն ակումբում՝ «Ռեալում», շարունակել պատմություն կերտել:
Ո՞վ գիտի, թե ինչ կլինի հետո: Կարիերան «Լիոնու՞մ» ավարտել, ինչու՞ ոչ»,-ասել է Բենզեման:
Նշենք, որ Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել 2009 թ-ին «Լիոնից»։ Այս ընթացքում արքայական ակումբում ռմբարկուն դարձել է 241 գոլի հեղինակ:

