fbpx
Քաղաքականություն

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հանդիպել է բուլղարացի գործընկերոջ հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Բուլղարիայի սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նիկոլայ Պավլովին, որը Հայաստան է ժամանել Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» («Living Smart-Empowering Youth») համաժողովին մասնակցելու համար:

Կողմերը խոսել են ոլորտի հիմնահարցերից, երկրներում դրանց նմանություններից և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Գևորգ Լոռեցյանը ողջունել է Նիկոլայ Պավլովին և նշել, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են երկու երկրների միջև ձևավորված ոլորտային համապարփակ համագործակցության հետագա զարգացմանը և ամրապնդմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ