ԿԳՆ փոխնարարարն անդրադարձել է դպրոցների ջեռուցմանը

Հրապարակող՝

ԿԳՆ փոխնարարարն անդրադարձել է դպրոցների ջեռուցմանը

Ամենադիտվածներ

ՀՀ ԿԳՆ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է եղանակային պայմանների և դպրոցների ջեռուցման խնդրին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով եղանակային պայմանները, ինչպես նաև դպրոցների ջեռուցման վերաբերյալ ստացվող ահազանգերը` տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմի ապահովումը հաստատության տնօրենի պարտականությունն է:

ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզպտերանների կողմից ջեռուցման ժամանակաշրջանի որևէ սահմանափակում չկա:

Ուսումնական հաստատության ջեռուցումն իրականացվում է ըստ անհրաժեշտության` ՀՀ առողջապահության նախարարի 28.03.2017թ. հրամանով հաստատված սանիտարական կանոններով և նորմերով սահմանված պահանջներին համապատասխան»:

Ամենաթարմ