Ռուսաստանը ներկայացնող հայազգի 23-ամյա թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին ու անցել հաջորդ շրջան, որտեղ կմրցի ATP թարմացված վարկանշային աղյուսակում 9-րդ տեղը զբաղեցնող արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։
Այս խաղում Խաչանովը Կլիժանին հաղթել է երեք սեթում` 6:1, 6:4, 6:3 հաշիվներով։ Հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե։
Հավելենք նաև, որ Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երկրորդ մարցաշարն ավարտվելու է հունիսի 9-ին և ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 42. 66 մլն եվրո։