fbpx
Քաղաքականություն

Խաչատրյանը բացատրել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ-ի ընտրացուցակում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը Facebook-ի իր էջում խոսել է ԼՀԿ-ի ընտրացուցակում ընգրկված չլինելու մասին։

Նա նշել է որ դա իր որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իր գործունեությունը չշարունակելու և իրեն շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։

Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել «Լուսավոր Հայաստանի» իր գործընկերներին՝ փոխադարձ վստահության և համատեղ աշխատանքի համար։

«Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը», – գրել է պատգամավորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ