Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների՝ սահմանադրական կարգը տապալելու գործով մեղադրող դատախազների ու պաշտպանական կողմի փաստաբանների բողոքների քննությունը։
Գործով անցնում է նաև Յուրի Խաչատուրովը, ում փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր վերացնել Խաչատուրովի տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, իսկ խափանման միջոցը՝ վերացվել։
Արդյունքում, դատարանը՝ Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, վճռեց ընդունել փաստաբանի միջնորդությունն ու վերացնել Խաչատուրովի նկատմամբ գործող տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը։
