Ինչպես արդեն հայտնել էինք, ՀԱՊԿ-ը որոշել է սահմանափակ ժամկետով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ ահաբեկչական սպառնալիքի հիմքով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներն արդեն մեկնել են Ղազախստան։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Ըստ աղբյուրի՝ առաջադեմ ստորաբաժանումներն արդեն կատարում են իրենց առաջադրանքը։
Սակայն չի նշվում, թե որ երկրների զինծառայողներից է կազմված խաղաղապահ զորակազմը։