ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը խորհրդարանում արտահերթ նստաշրջանի մեկնարկից հետո ներկայացրեց առաջարկվող օրենսդրական փաթեթը։
Նա ասաց, որ եթե օրեսնդրական փաթեթն ընդունվի, ապա սեպտեմբերի 11-ից կհայտարարվի կարանտին և պայքարը կշարունակվի համաճարակի դեմ, քանի որ այն ավարտված չէ։
Ըստ Գրիգորյանի՝ կարանտինը ավելի թույլ ռեժիմ է լինելու, քան արտակարգ դրության ժամանակ է։ Ըստ նրա՝ կարանտինն այնպիսին է, որ հնարավոր չէ շփոթել արտակարգ դրության հետ։