fbpx
Երևան

Այսօր ու վաղը երեկոյան Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը

Սեպտեմբերի 30-ի ու հոկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 20:00-ից 22:00-ն Հանրապետության հրապարակում կհնչեն Հայկոյի երգերը։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Նա գնաց ծաղկուն տարիքում՝ կիսատ թողնելով իր երգը։

Հայկոն ոչ միայն բարձրակարգ արտիստ էր, բարձրաճաշակ երգիչ, այլև բացառիկ երաժշտագետ էր՝ երգարվեստում իր ուրույն ոճի կրողն ու տարածողը։

Նա սիրո երգիչ էր՝ հին ռոմանսների վերակենդանացնող, բայց նաև՝ մեր ժամանակների զարկերակն էր պահում իր ստեղծագործությամբ

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի ընկեր», – նշել է Մարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ