fbpx
Իրավական

Խորհրդակցություն քրեակատարողական ծառայությունում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն ծառայության պետի տեղակալների, քրեակատարողական հիմնարկների պետերի և կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Մինչև խորհրդակցությունը սկսելը, ծառայության պետը շնորհավորեց ներկաներին Հանրապետության տոնի 101-ամյակի կապակցությամբ՝ շեշտելով անկախ պետականության անգնահատելի դերը հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծառայության ամենօրյա գործունեությանն առնչվող խնդիրներ, ներկայացվեցին համապատասխան առաջարկություններ, տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հիմնական թեմաներն առնչվում էին քրեակատարողական հիմնարկներում տիրող օպերատիվ իրավիճակին, քրեական ենթամշակույթի դեմ տարվող ամենօրյա պայքարի արդյունավետության բարձրացմանը, մոլեխաղերը բացառելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, արգելված իրերի ներթափանցման ուղիները պարզելու ուղղությամբ իրականացվող միջոցառումներին, նախատեսված և չնախատեսված խուզարկությունների, դրանց իրականացման պարբերականությանը։ Անդրադարձ կատարվեց նաև քրեակատարողական հիմնարկներում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի չհիմնավորված վատնման դեպքերին, հանձնարարվեց չգերազանցել սահմանված չափաքանակները:

Այնուհետև անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն քրեակատարողական հիմնարկների պետերի, կենտրոնական մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի և ոլորտը համակարգող ծառայության պետի առաջին տեղակալի մասնակցությամբ:

Խոհրդակցության արդյունքներով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից քրեակատարողական հիմնարկների պետերին և ոլորտի պատասխանատու ծառայողներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ