Երևանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, սպասվում է խոշոր հայ գործարարների հանդիպում, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների որոշ անդամներ։
Այս մասին տեղեկանում ենք Sputnik-ից, որին տեղեկությունը հայտնել են հայ գործարարների ասոցիացիայից։
Նշվում է, որ դրան մասնակցելու են այնպիսի գործարարներին, ինչպիսիք եn «Վնեշէկոնոմբանկի» վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Նախատեսվում է, որ համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչևը, ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան։
Ըստ աղբյուրի՝ քննարկումներից մեկի ժամանակ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։