ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Խովաևը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի ատաքին գործերի նախարա Ջեյհուն Բայրամովի հետ։
Այս մասին հայտնում է Interfax-ի ադրբեջանական բաժինը։
Նշվում է, որ կողմերը զրույց են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Բայրամովն էլ ներկայացրել է պատերազմից հետո Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումները։
Նրանք նաև խոսել են նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կատարման ընթացքի վերաբերյալ։
