fbpx
Արցախ

Խստորեն արգելվում է մեքենան վարել առանց համարանիշի․ Արցախի ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ՝

Հաշվի առնելով հետպատերազմյան օրերին մայրաքաղաքում տիրող ինտենսիվ երթևեկությունը, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը վարել սթափ վիճակում, ձեռքի տակ ունենալ տրանսպորտային միջոց վարելու իրավունքի և հաշվառման վկայական։

Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձիք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության»։

https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1252855408414334?__cft__%5B0%5D=AZVIBKV1lbEqX3hbmHlPT_5PFWM4K-4BdBJ6QxbJHuZPPAMCqtxlkqzgYgHp5rqaVJfkuV2vy9QjWPasr-2xIRMTdUyW3rNEB3aPC0GM72WL3r1nkCE41j43GkIsnrKc1XZ5j0PrCLB6mlyyp1YQ0sGA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ