fbpx
Զինված Ուժեր

Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեսաուղերձի ընթացքում խոսեց այն տեղեկությունների մասին, թե ինքը միաձնյա ինչ-որ որոշում է կայացրել, որն աղետալի հետևանք է ունեցել։

Փաշինյանն ասաց, որ 15 օր է այդ որոշումը փնտրում ենք ու չենք գտնում, որովհետև չկա նման որոշում։

Վարչապետը նշեց, որ մարտերում ձախողման պատասխանատվությունը դնում են իր վրա։ «Վարչապետը մա՞րտ է ղեկավարում կամ ղեկավարել, վարչապետը վաշտի մակարդակով որոշումնե՞ր է կայացնում կամ թեկուզ գնդի հրամանատարի: Վարչապետը միանձնյա որոշումնե՞ր է կայացրել», – ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մի անգամ է միանձնյա որոշում կայացրել, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, իսկ ոմանք խուճապի մեջ ուզում էին հանձնել այդ շրջանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ