ՀՀ ԱԺ-ում ընթացող նիստի ընթացքում ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խուդկարյանը երդվեց ամբիոնից ու ստանձնեց դատավորի պաշտոնը։
«Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը», – ասաց Խունդկարյանը:
Նա ասաց, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է ամեն ինչ անի, որպեսզի ՍԴ իր գործընկերների հետ ամրապնդի սահմանադրական արժեքները։
Խունդկարյանին շոնրհավորեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
