Իրավական

Հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 18-ին, կեսգիշերն անց, քաղաքացիներից ոստիկանությունում ահազանգեր ստացվեցին, որ Նորքի տներից մեկում բարձր երաժշտություն է և հրավառություն, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզեցին, որ Արմենակյան փողոցի տներից մեկի բակում հրավառություն է իրականացրել 31-ամյա մի տղամարդ։

Նա բերվեց ոստիկանություն և ենթարկվեց վարչական պատասխանատվության։

Ոստիկանությունը հորդորում է ժամը 23-ից հետո պահպանեք լռության կանոնները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ