ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրենը նկարահանվել է «Գահերի խաղը» սերիալում, տեղեկացնում է RBK-ն։
«Թռչնակներ», գտեք մեր փոխտնօրենին, որը թափառում է Վեսթերոսում, այսօրվա «Գահերի խաղում»,- նշված է հաղորդագրության մեջ։
CNN հեռուստաալիքը նշում է, որ սերիալի մի դրվագում նկարահանվել է սպա Դեւիդ Քոենը։ Նա խաղացել է Վինթերֆելի Սթարքերի տան ամրոցի գյուղացու դերը։ Նշվում է, որ նա մի ռեպլիկ է ունեցել։ Կերպարը, որին մարմնավորել է ԿՀՎ նախկին փոխտնօրենը, մի աման կեր է ստացել Դավոս Սիվորթից։
Քոենը ԿՀՎ փոխտնօրեն է եղել 2015-2017 թվականներին։ Թվիթերյան իր էջում նա կատակել է, թե իրեն «գաղտնազերծել» են։