fbpx
Գիտություն

Kia Sportage-ի բազային տարբերակները վատ լուսարձակների պատճառով բացասական գնահատական են ստացել

ԱՄՆ-ում նոր սերնդի Kia Sportage քրոսովերն ընդգրկվել է Top Safety Pick անվտանգության վարկանիշում միայն երկու ավելի հին կոմպլեկտավորումներով: Այս մասին հաղորդվում է Ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտի (IIHS) կայքում։

«SX Prestige-ը և X-Pro Prestige-ը հագեցած են լուսադիոդային պրոյեկտորային լուսարձակներով, որոնք ընդունելի գնահատական ​​են ստացել։ Մնացած բոլոր տարբերակները վաճառվում են լուսադիոդային ռեֆլեկտորային լուսարձակներով, որոնք վատ գնահատական են ստացել՝ ոչ բավարար տեսանելիության պատճառով»,- ասվում է ինստիտուտի հաղորդագրության մեջ։

Top Safety Pick վարկանիշում ընդգրկվելու համար ավտոմեքենան պետք է լավ տվյալներ ցույց տա վեց քրաշ թեստերում։ Պասիվ անվտանգությունից բացի, վարկանիշի շնորհման համար հաշվի են առնվում ակտիվ անվտանգության համակարգերի և որակյալ լուսարձակների առկայությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ