fbpx
Աշխարհ

Կիևի դատարանը մեղադրել է Վիկտոր Յանուկովիչին պետական դավաճանության մեջ

Կիևի դատարանն այսօր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության, երկրի սահմանների փոփոխությանն աջակցելու և պատերազմական գործողություններ հրահրելու համար: Վճռի մեջ նշվել է, որ Յանուկովիչի մեղքն ապացուցված է, սակայն նրա պատժի չափը դեռ որոշված չէ:

Մեղադրող կողմը պահանջում է Յանուկովիչի համար 15 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ այս դատավարությունն սկսվել է 2017 թվականի մայիսից և  ընթացել է առանց Յանուկովիչի: Ուկրաինան լքելուց հետո նա գտնվում է ՌԴ տարածքում: Դատարանը բազմիցս առաջարկ է փոխանցել նրան՝ նիստերին տեսակապի միջոցով մասնակցելու վերաբերյալ:

Գործում առկա հիմնական ապացույցներից մեկը Յանուկովիչի նամակն է՝ ուղղված Վլադիմիր Պուտինին (2014 թվականի մարտի 1):  Այդ նամակում Յանուկովիչը խնդրում է ՌԴ նախագահին օգտագործել ռուսական զինված ուժերը երկրում «օրենքն  ու կարգուկանոնը վերականգնելու» համար: Յանուկովիչի փաստաբանները սակայն նշում են, որ չկան իրավական ապացույցներ այդպիսի նամակի բնօրինակի գոյության մասին:

Հայտնում է shantnews.am-ը։


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ