fbpx
Սպորտ

Կիեզան ցանկանում է տարեկան 8 միլիոն եվրո, Յուվեն պատրաստ է 40 միլիոն եվրոյով վաճառել եզրային հարձակվողին

«Յուվենտուսը» դիտարկում է Ֆեդերիկո Կիեզային 40 միլիոն եվրոյով վաճառելու տարբերակը:

25-ամյա իտալացի վինգերը պահանջում է աշխատավարձի բարձրացում՝ տարեկան 5 միլիոն եվրոյից հասցնելով 8 միլիոն եվրոյի, սակայն թուրինցիները Կյեզայի պահանջները չափազանց բարձր են համարում։

Բացի այդ, նախորդ տարի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում։

Կիեզայի պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսը։

Մի քանի ամիս առաջ ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Բավարիան», և նրան հետևում են նաև Պրեմիեր լիգայի ակումբները։

Նախորդ մրցաշրջանում Կիեզան անցկացրած 32 խաղում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ